Հերմինե Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Աղանդների աստեղային ժամը
Աղանդներն իրենց հոգեորսությունն իրականացնում են՝ փնտրելով և գտնելով դժբախտացած ու սգացող մարդկանց։ Աղանդների զոհ մեծամասամբ դառնում են որդեկորույս ծնողները, երիտասարդ տարիքում անդամալույծ դարձածներն ու հետպատերազմյան սինդրոմից տառապող ազատամարտիկները։ Աղանդները հանգանակություններով, նվւրատվություններով փող են աշխատում մարդկանց դժբախտության վրա՝ հույս, հավերժ կյանք, կորցրածը վերգտնելու, արժեզկվածն արժևորելու սին խոստումներով։
Մեր ազգի լավագույն ծնողները կորցրել են լավագույն 5000 որդիներին։
Մեր ազգի լավագույն երիտասարդներն անդամալույծ են վերադարձել պատերազմից։
Մեր ազգի լավագույն տղամարդիկ պատերազմից վերադարձել են՝ գիտակցելով, որ իզուր են արյուն թափել։
Հաշվի առնելով խայտառակ իրականությունը, որում ազգովի հայտնվել ենք՝ պարտքս եմ համարում բոլորին տեղեկացնել, որ շուտով աղանդների խրախճանք է սկսվելու երկրում։
Մեր երկրում գործունեություն ծավալող աղանդներից ամենա վտանգավորը «Կյանքի խոսք» ավետարանական աղանդն է, որն ամենաշատ հետևորդներն, ամենա օպերատիվ հոգեորսներն ու ամենահայտնի աստղերին ունի իր գրպանում՝ որպես քարոզիչներ։
«Կյանքի խոսք» աղանդն այն կառույցն է, որի հետևորդներից են, ըստ օդում կախված լուրերի, մեր հողատու վարչապետը, նրա տիկինն ու քաղաքական թիմի զգալի հատվածը։
«Կյանքի խոսք» աղանդը վերջին 2.5 տարվա ընթացքում իշխանությունների հովանու ներքո է գործում, սորոսականների հետ пасс-երով խաղաղասիրություն, մարդակենտրոնություն, լիբերալ ֆաշիզմ է քարոզում, դեմ է պետություն և բանակ հասկացություններին։
Ժամանակն է դեմքերով ճանաչելու «Կյանքի խոսք» աղանդի քարոզիչներին, որոնք սովորաբար տաղանդավոր և գրավիչ արտաքինով երիտասարդ «աստղեր» են։
Վերջիններից թերևս ամենազզվելիներից է սույն լիրբը, որի էջը ողողված է Ավետարանի սաղմոսներով, «մարդկայնության» մասին կոչերով ու գռեհիկ շպարով կիսաէռոտիկ լուսանկարներով։
Հ.Գ. Այս հրապարակումով մեկնարկում եմ աղանդների, մասնավորապես՝ «Կյանքի խոսք»-ի դեմ լայնածավալ պայքար։ Հատ առ հատ հրապարակելու և բացահայտելու եմ դրանց բոլոր քարոզիչներին»։