Հասարակություն 

Գերի ընկած մեր հայրենակիցների վերաբերյալ ԵԽ գլխավոր քարտուղարին և Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներին ուղղված նամակ եմ պատրաստել. Արփինե Հովհաննիսյան

analitik.am

 

Գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել եմ նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին, ինչպես նաև` Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

«Բաց աղբյուրներից ինձ հասանելի դարձած անունները կներառվեն նամակի մեջ։ Խնդրում եմ ինձ տեղեկացնել բոլոր երեխաների անուն ազգանունները, որոնք կան տարատեսակ տեսանյութերի մեջ։

Սա լրացուցիչ լծակ է այս հարցում փորձելու որեւէ լուծում գտնել։

Հ.Գ. ԵԽԽՎ-ում աշխատելու ժամանակահատվածում ձեռք բերած անձնական շփումներս նկատի ունենալով՝ վաղը նաեւ կխոսեմ նրանցից ոմանց հետ»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Նույն շարքից