Բարի օր 

Ինձ հետ կապ էր հաստատել քարոզիչներից մեկը, ով մոտ մեկ ժամ աղեկտուր խնդրում էր իր անունը հեռացնել ցուցակից. Նարեկ Մալյան

analitik.am

 

Ինչպես գիտեք դավաճանների թիմի ցուցակն ենք կազմում և ամբողջացնում: Այդ ցուցակում մի առանձին բաժին կա` «քարոզիչները»: Դրանք այն մարդիկ են ովքեր լվացել են ձեր ուղեղները և վարձատրվել են ձեզ մոլորեցնելու և խաբելու համար:

Զոհվածների ծնողներին հայհոյող ֆեյքերին ֆինանսավորող օլիգարխներ, Ֆեյք ֆաբրիկաներ աշխատացնողներ, իբր չեզոք ֆբ օգտատերեր, ամբողջ լրատվամիջոցներ, խոսացող գլուխներ, արվեստագետ ու մտավորական ներկայացողներ, իրենց մասին մեծ կարծիք ունեցող ինտիլիգենտ-հարբեցողներ, իշխանական պատգամավորների կամ թաղապետերի տակ քարշ եկող թեթևաբարո կանայք` այսպես ասած «տաշած քարեր» (որոնց մեջ կան նաև գործող մամուլի խոսնակներ): Սրանք էն մարդիկ են ովքեր նորմալ պետության դեպքում այլևս երբեք պետական կառուցվածքին մոտ չեն գալու: Սրանք պարտադիր պատժվելու են ու պարտադիր հանրայնացվելու է սրանց պատիժը: Սրանք ամենաուղղակի կերպով կրում են վերջին 2 տարվա ընթացքում մեր պետության առաջ ծառացած բոլոր աղետների պատասխանատվությունը:

Այդ ստահակներին ցուցակագրելիս ես ամենևին հաճույք չեմ ստանում: Ընդհակառակը այդ անունները կարդալուց մոտս սրտխառնոց է առաջանում: Այս աշխատանքը իրականացնում եմ ինքս ինձ ստիպելով:

Այսօր ինձ հետ կապ էր հաստատել այդ քարոզիչներից մեկը, ով մինչև այս ամենը ինձ հետ որոշակի մտերիմ էր: Մոտ մեկ ժամվա չափ աղեկտուր խնդրում էր հեռացնել իր անունը այդ ցուցակից: Քարոզիչը լացում էր, հղում էր անում իմ մարդասիրությանը, Աստծո անունն էր տալիս...

Ես մնացի անդրդվելի: Ավելի ընդգծեցի այդ մարդու անունը ցուցակում, որովհետև իմ սկզբունքը հետևյալն է` որքան մտերիմ մարդ է, այնքան պատիժը ավելի խիստ է լինելու:

Նարեկ Մալյան

Նույն շարքից