Հասարակություն 

Հայկական «Իսկանդերի» թիրախներից մեկը եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը. «Ռազմինֆո»

analitik.am

 

Razm.info-ն գրում է. ««Այսօր պատերազմատենչ հարեւանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչեւ ամենակարեւոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարեւան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

Razm.info-ն հերթով կներկայացնի, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

Նախորդ թիրախները.

Թիրախ №1․ Սանղաչալի տերմինալ

Թիրախ №2. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ

Թիրախ №3․ Եվլախի ենթակառուցվածքները

ԹԻՐԱԽ №4. ԳՅԱՆՋԱՅԻ ՀՕԴՍ ՉՑՆԴԱԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

2020թ․ հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց, թե «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»։ Այդ եւ հաջորդած օրերին ցանցում հայտնված տեսանյութերից հնարավոր եղավ ենթադրել, որ հարվածները հասցվել են «Սկադի» հրթիռներով։ Ընդ որում՝ ակնհայտ դարձավ, որ օդանավակայանին նշանակալի վնաս չի հասցվել։ Razm.info-ն դեռ կանդրադառնա «Սկադի» հրթիռների կիրառման առաջացրած հարցերին, իսկ այժմ խոսենք Գյանջայի միջազգային օդանավակայանի մասին։

Օդանավակայանը գտնվում է քաղաքի հյուսիսարեւմտյան մասում։ Ի սկզբանե, խորհրդային տարիներին, այն երկակի նշանակության էր։ Ադրբեջանում տեւական ժամանակ այն օգտագործվում էր բացառապես քաղաքացիական նպատակներով, սակայն վերջին շրջանում այն սկսվեց նորից օգտագործվել եւ՛ քաղաքացիական, եւ՛ ռազմական նպատակներով։ Մասնավորապես թուրք-ադրբեջանական զորավարժությունների սկզբից հենց այստեղ տեղակայվեցին թուրքական F-16 կործանիչները։ Արցախից հրթիռային հարվածից հետո այդ կործանիչները տեղափոխվեցին այլ օդանավակայան։

Եթե «Սկադի» հրթիռները կպնեին իրենց թիրախին, ապա օդանավակայանը թեեւ հօդս չէր ցնդի, սակայն F-16-երի ոչնչացումն էապես կթեթեւացներ մեր հակաօդային պաշտպանության խնդիրը։ Հիշեցնենք, որ այդ F-16-երը հենց ՀՕՊ ճնշելու համար մասնագիտացած թուրքական 151-րդ ու 152-րդ էսկադրիլիաներից էին։

Սակայն հարցն այն է, որ «Սկադի» հրթիռների գործարանային հավանականային շեղումը 450 մետր է։ Այս պայմաններում մի քանի հրթիռներով ակնկալել օդանավակայանի երաշխավորված խոցում՝ անհնար է։ Մինչդեռ «Իսկանդերի» դեպքում հավանականային շեղումը չի գերազանցում մի քանի տասնյակ, իսկ որոշ դեպքում՝ անգամ մի քանի մետրը»։

 

Նույն շարքից