Հասարակություն Տեսանյութեր 

Ընտանիքների մի մասը դեռ Հայաստանում են․ Արցախից եկած ընտանիքիներին հումանիտար օգնության ծրագիրը շարունակվում է

 

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համատեղ աջակցությամբ՝ Արցախի փրկարար ծառայողների ընտանիքներին հումանիտար օգնության ծրագիրը շարունակվում է:

Պատերազմի պատճառով մայրաքաղաք Երևանում և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանկավոր ապաստանած ծառայողների ընտանիքները ստանում են միանվագ աջակցություն՝ պարենային մթերքների և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով:

«Ընտանիքների մի մասը դեռ Հայաստանում են, իսկ փրկարար ծառայողներն այս ծանր ու դժվար օրերին Արցախում իրենց մարդասիրական առաքելությունն են կատարում: Մենք պարտավոր ենք աջակցել այդ ընտանիքներին» -ընդգծել է ծառայության տնօրենը:

Կարեն Սարգսյանը նաև իր շնորհակալությունն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամի անձնակազմին՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ, Արցախի փրկարար ծառայողների ընտանիքների հանդեպ ցուցաբերած հոգատարության և աջակցության համար:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից