Քաղաքականություն 

Բացահայտում. ո՛վ է Արցախի իրական ծախողը. քաղաքագետ

analitik.am

 

Բացահայտում. ո՛վ է Արցախի իրական ծախողը

Պարզվում է` մեր հասարակության բավականին մի ստվար զանգված ոչ միայն չի կարող տարբերակել կեղծ տեղեկություններն իրականից, այլև տարրական տրամաբանությունից է զուրկ, ինչից հմտորեն օգտվում են գործող իշխանություններն ազգադավ Նիկոլի գլխավորությամբ...

Նիկոլն ու նրա թիմը շատ լավ գիտեն, թե ինչ զանգվածի հետ գործ ունեն և մանիպուլյացիաների միջոցով հիմարացնում և խաբում են շատերին, այդ թվում նաև Նիկոլին կուրորեն հավատացողներին և երկրպագողներին...

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Նիկոլի նման էժանագին ստախոսն իր վրայից պատերազմի սկսվելու մեղքը և դրա հետևանքները ուրիշների վրա բարդելու համար առաջ տարավ այն թեզը, թե իբր բանակցային գործընթացը նա ժառանգել է նախկիններից (անուններ չտալով), որի հետևանքով էլ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա...

Նախ, սկսենք նրանից, որ ոչ մի նախկինից Նիկոլը որևէ բան չի ժառանգել Արցախյան բանակցային գործընթացում, քանի որ որևէ նախկին ինչ-որ փաստաթուղթ չի ստորագրել Հայաստանի անունից և պարտավորություններ չի դրել պետության վրա, որը ստիպեր Նիկոլին ստիպված գնալ ինչ-որ զիջումների... Նախկիններից ժառանգած պարտավորությունների մասին թեզը կեղծ է և հնարված է Նիկոլի կողմից սեփական դիվանագիտական ձախողումներն այլ մարդկանց վրա բարդելու նպատակով...

Բացի այդ, իշխանության գալուց հետո Նիկոլը բազմիցս է հայտարարել, որ Արցախյան բանակցությունները նա չի ժառանգել Սերժ Սարգսյանից, այլ սկսել է իր սեփական կետից ու ինչ ուզենա դա էլ կբանակցի... Ինչպես նաև շատ գոհ էր իր և իր կողմից «կիրթ» բնութագրված Իլհամի միջև բանակցություններից... Ստացվում է, որ 2,5 տարի Նիկոլը միայն իրեն հայտնի օրակարգով է բանակցել Բաքվի հետ, որի վերջնարդյունքը եղավ Իլհամի հարձակումը Արցախի վրա...

Պատերազմը տանուլ տալուց և թուրքերի պարտադրված ղազագիրը ստորագրելուց հետո Նիկոլի շրջապատը հասարակության մեջ արդեն սկսեց այն թեզն առաջ տանել, թե «Արցախը վաղուց վաճառված էր նախկինների կողմից ու Նիկոլը ոչինչ չէր կարող անել...» (հատուկ նշեմ, որ այդ տկարամիտ զանգվածը «նախկիններ» ասելով հիմնականում Ռոբերտ Քոչարյանի անունն է հիշատակում)...

Ինչպես նշեցի, նախկիններից Նիկոլը որևէ բան չի ժառանգել և որևէ պարտականություն չի ստանձնել... Բայց այս տգետ թեզն առաջ տանողները շատ կարևոր մի հարցի չեն անդրադառնում...

Եթե Նիկոլը կապ չունի նախկինների կողմից Արցախի առուվաճառքի հետ, ապա ինչու՞ է լռում և չի բացահայտում նախկինների այս հանցավոր քայլը... Ինչու՞ է նիկոլապաշտների, նիկոլականների, իշխանամետների և Նիկոլին սպասարկող ժեխի կուռք «սուրբ» Նիկոլը լռում այս թեմայի շուրջ ու այս ամենի մեկնաբանությունները թողնում իր հիմնականում անգրագետ երկրպագուների ուսերին... Իսկ եթե լռում է՝ ստացվում է, որ նա նախկինների հետ համագործակցում է և կատարում է նրանց պատվերները, որի համար էլ իշխանության է բերվել... Այլ կերպ չեմ կարող բացատրել Նիկոլի լռակյացությունը... Բազում կեղծիքների և ապատեղեկատվությունների հեղինակ Նիկոլը, ով ամեն չնչին առիթով ուղիղ եթերներ է մտնում ու ժամերով խոսում,  պարզվում է այս հարցում շատ զգուշավոր է և վախենում է անձամբ մեղադրել նախկիններին Արցախը վաճառելու մեջ ու դա անում է այլ մարդկանց միջոցով...

Սարսափելի է, երբ նիկոլապաշտները, իշխանամետները և ժեխը, փորձելով արդարացնել թուրքի դեմ կռացած Նիկոլի կողմից ստորագրված կապիտուլյացիայի ակտը, հայտարարում են, թե նա դա արել է զոհերի թվաքանակը չշատացնելու և տարածքային կորուստները չավելացնելու համար... Տարրական սուտ է և ինքնախաբեություն...

Նախ, եթե Նիկոլը մտածում էր թե՛ մեր զինվորների կյանքի, թե՛ մեր տարածքների մասին, ապա, ինչպես բացահայտեց ՌԴ նախագահ Պուտինը, նա կընդուներ ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ մեզ համար շատ ավելի լավ պայմաններով զինադադարը, որը ՌԴ նախագահը հակամարտող կողմերին առաջարկել էր պատերազմից 2-3 օր անց՝ սեպտեմբերի 29-30-ին, երբ ազերիները ո՛չ այդքան մեծ մարդկային ու տարածքային կորուստներ էին պատճառել մեզ... Ինքն այդ ժամանակ ավելի շատ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին էր լսում և հավատում...

Ի դեպ, պատերազմը սկսվելուց ժամեր անց՝ սեպտեմբերի 27-ի եկեկոյան, Նիկոլն ԱԺ ամբիոնից «գուժեց» մեր պարտությունը՝ հայտարարելով. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»... Հետագա գործընթացները վերլուծելիս կարող եմ ենթադրել, որ Նիկոլը արդեն գիտեր, որ պարտության է տանում մեզ, բայց 44 օր պատերազմը շարունակեց ու ստորագրեց մեզ համար նվաստացուցիչ կապիտուլյացիան՝ մինչ այդ մերժելով շատ ավելի լավ պայմաներով առաջադրված զինադադարի փաստաթղթերը...

Նիկոլը, իր կեղծիքի և մանիպուլյացիաների ինդուստրիան 44 օր օգտագործելով, հայաստանյան հասարակությանը համոզում էր, որ հաղթանակը մերն է... Այնինչ, մենք արդեն հոկտեմբերի 3-ին կորցրել էինք Հադրութը, իսկ Նիկոլի կեղծիքներն առանց ամոթի հասարակությանը մատուցող Արծրունը, Շուշանը, Նիկոլի արցախյան կլոն Արայիկը և այլոք շարունակում էին խաբել հասարակությանը...

Ի դեպ, ազգադավ և մեզ խայտառակող Նիկոլը բացահայտեց, որ բոլոր նախորդներն իրենից շատ ավելի լավ են կառավարել երկիրը և ապացուցել են, որ Արցախյան հարցում ի վիճակի են եղել պաշտպանել մեր շահերը...

Դե ինչ... Այսքանից հետո ինչ-որ մեկը կարող է ասել, որ Նիկոլը ոչնչի համար մեղավոր չէ՞...

Հ.Գ. Արցախյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտության միակ մեղավորը Նիկոլն է, որը երբեք բանակցային գործընթացը նախկիններից չի ժառանգել, ինչպես նաև մինչև հիմա չի բացահայտել, թե եթե նախկիններն են «ծախել» Արցախը, ապա ինքն ինչու՞ է լռում՝ դառնալով նախկինների հանցակիցը...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից