Հասարակություն 

Երևանի որոշ հատվածներում 1,5 օր ջուր չի լինի

analitik.am

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․

1.Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն թաղամասի 1-10 փողոցների, Սասնա Ծռեր փողոցի, «Արմենիա» հեռուստաընկերության

2.Աջափնյակ վարչական շրջանի՝ Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Ալիխանյանի անվ. Ֆիզիկայի ինստիտուտի, Հալաբյան 22-38 զույգ և 44 համարների, Մարգարյան փողոցի 5 և 7 համարների, «Կենտրոն» հեռուստաընկերության, «Հայաստան» բուժկենտրոնի, Մելքումով փողոցի և դրանց կից հանրային բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նույն շարքից