Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Երևանի ավագանին ուղերձով կպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞նը

analitik.am

 

Երևանի ավագանին քաղաքական մարմին է: Ես կարծում եմ, որ մենք ունենք որոշակի քաղաքական պատասխանատվություն: Մենք՝ որպես ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտենք երկրում տեղի ունեցող իրավիճակին, այն վարչապետի նկատմամբ, ով երկիրը վթարի ենթարկեց: Մենք պետք է ամեն մեկս մեր մասով կրենք մեր բաժին պատասխանատվությունը: Դրա համար գոյություն ունեն իրավական մեխանիզմներ, դրա համար միայն ֆեյսբուքյան պատերը բավարար չեն: Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանը հայտարարեց, որ այսօր ներկայացնելու են ավագանու ուղերձի նախագիծ, որով ավագանին, համապատասխան քվեարկության պարագայում, դիմելու է կառավարությանը, վարչապետին ու ասելու է, որ կապիտուլյանտ վարչապետը, ով 2,5 տարի սևի ու սպիտակի բաժանելով, անարդյունավետ, տգետ, ձախողակ կառավարում ցուցաբերելով, պետք է հրաժարական տա. «Եթե 2,5 տարվա ընթացքում ձախողությունները հնարավոր էր ներկայացնել որպես հաջողություններ, հիմա ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքը ձախողել է, ինչի գնահատականը պետք է տրվի նաև ավագանիում»:

«Լույս»-ը կարծում է, որ նախագիծը պետք է ներկայացվի թեկուզ արտահերթ նիստով:

Նույն շարքից