Հասարակություն 

Խնդրում ենք խուճապի չմատնվել, սակրավորներն են աշխատում

analitik.am

 

Հարգելի հայրենակիցներ.

Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում (Բաղրամյան 2-րդ նրբանցք) տեղի կունենա ականազերծում:

Տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգից արձակված ռումբեր:

Խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:

Զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում խնդրում ենք զանգահարել զանգահարել 911, 101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Նույն շարքից