Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Քննիչները վաղ առավոտյան են եկել. Միհրան Հակոբյանն ասաց, թե ինչ էին փնտրում իր տանը

analitik.am

 

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտյան Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը:

Խուզարկությունից հետո Հակոբյանը նշել է, որ ոստիկաններն ու քննիչները ներկայացել են վաղ առավոտյան, շատ շուտ ժամի. «Խուզարկությունն այն գործով է, որով ինձ մեղադրանք է առաջադրվել: Չեն գտել որևէ բան, որը դատարանով որոշված էր, որ պետք է փնտրեն: Դրա փոխարեն առգրավել են գործի հետ կապ չունեցող ինչ-որ բաներ»:

Հակոբյանը հայտարարեց, որ խուզարկությունը տեղի է ունեցել մի շարք խախտումներով: Մասնավորապես նշված է եղել, թե ով պետք է կատարի խուզարկությունը, սական դա կատարել է մեկ այլ անձ. «Փնտրում էին ցուցակներ, ռուպռներ, որոնք անհրաժեշտ են հավաքներ կազմակերպելու համար: Բնականաբար որևէ նման բան չի հայտնաբերվել:

Սա Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգված ապօրինություններից հերթականն է: Օրեր շարունակ անվանական, հանձնարարաված քաղաքական հետապնդում է տեղի ունենում: Նիկոլ Փաշւինյանը կոնկրետ այս դեպքում փորձում է լռեցնել ինձ, ինչը չի հաջողվելու:

Նիկոլ Փաշինյանը րոպե առաջ պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք ապրել որպես պետություն ու ժողովուրդ: Մենք պետք է շանս ունենանք»:

Հակոբյանը նշեց, որ իր ու մյուսների նկատմամբ տեղի է ունենում փնթի քաղաքական հետապնդում, որը որևիցե արդյունք չի տալու. «Ես պատրաստ եմ, թե ազատազրկման, թե կալանավորման: Մենք խոսելու ենք ու հասնելու ենք ազգային նպատակին՝ Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հեռանա, նա ու իր անտաղանդների բանդան պետք է պատասխան տան այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել՝ երկիրը պատերազի մեջ մտցնելու, Արցախը հանձնելու, 5 հազար զոհի համար»:

Նույն շարքից