Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի Սահմանադրական կարգը տապալելու համար. Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել

analitik.am

 

Բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով, և Նիկոլ Փաշինյանը խախտելով սահմանադրական կարգը, փաստորեն կնքել է միջազգային պայմանագիր, որը ընթացակարգերով չի սահմանվել: Այն նախ պետք է բերվեր ՍԴ, Սահմանադրական դատարանը պետք է հաստատեր, որ այն չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: Դրանից հետո այն պետք է գնար ԱԺ, որտեղ վավերացվեր: Նա խախտել է այդ կարգը՝ խախտելով սահմանադրական կարգը: Սահմանադրական կարգը տապալելու համար գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը պարտավոր են քրեական գործ հարուցել ու նրան քրեական պատասխանատվության ենթարկել: Այս մասին  լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը, ով հացադուլ է հայտարարել կառավարության մոտ:

«Միակ պահանջս դա է, որ քրեական պատասխանատվության ենթարկեն ու հետևապես նրա իր հրաժարականը: Այսինքն կարող է արդեն հրաժարական չտալ, քանի որ նախնական կալանքի տակ վերցվելու պարագայում հետո նա զրկվելու է իր լիազորություններն իրականացնելուց»,-ասել է նա:

Բալայանի խոսքերով, դրանից հետո նույն խորհրդարանն ում վարչապետ կնշանակի, ինչ կանեն, դա իրենց հարցն է. «Եթե քաղաքական տեսանկյունից վերցնենք, միանշանակ է, որ չի կարող կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրած անձը բանակցային գործընթացի մեջ մտնել:

Եթե վերցնեք հայտարարությունը, կտեսնեք, որ դրա մի շատ կետեր ոտնահարվում են: Ինչու պետք է ադրբեջանցի փախստականները գան, իսկ մեր փախստականները մնան օդում կախված: Տեսնո՞ւմ եք, թե ինչ են բերել մեր ժողովրդի գլխին»:

Նույն շարքից