Հասարակություն Տեսանյութեր 

Անհետ կորած զինվորների ծնողները դիմում են բոլոր լավ տղերքին, ովքեր կարող են օգնել իրենց

analitik.am

 

Անհետ կորած զինծառայողների հարազատները, ովքեր մի քանի օր հավաքվում էին ՊՆ-ի մոտ, այսօր հավաք են անցկացնում Ռուսաստանի դեսպանության մոտ՝ հույսով, որ կստանան իրենց հարցերի պատասխանները:

Նշենք, որ երեկ հարազատների մի մասը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

ՌԴ դեսպանատան մոտ գտնվող ծնողներից մեկն ասաց, որ դիմում է բոլոր այն հայերին, ովքեր այլ տարբերակներ ունեն ծնողներին օգնելու համար. «Ժողովրդի լեզվով ասած՝ դիմում եմ լավ տղերքին, ովքեր գտնվում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ երկրներում:

Դիմում եմ մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն այս սգավոր ծնողներին օգնելու: Կարող ա մեկն ունի լավ ընկեր: Եթե կարող են, թող օգնեն: Մենք արդեն անելանելի վիճակում ենք: Որևէ մեկը մեր խնդրին լուծում չի տալիս: Դրա համար այսօր եկել ենք դեսպանատան մոտ, խնդրենք, որ աջակցի մեզ»:

Նույն շարքից