Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանն անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպմանն ասել է, որ կարևոր հանդիպում ունի, զրույցը շարունակվել է Ավինյանի հետ

analitik.am

 

Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնց մի մասը երեկ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, այս պահին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ են՝ օգնություն խնդրելու դեսպանից:

Լրագրողների հետ զրույցում ներկաներից մեկն ասաց, որ վարչապետի հետ հանդիպումը գոհացրել է, բայց չի բավարարել. «Նրա հետ այդքան երկար հարցուպատասխան չի եղել, զրույցը եղել է 40-45 րոպե:

Դրանից մի քանի րոպեն նա ներողություն խնդրեց, հետո մի քանի հարց եղավ: Դրանից հետո նա ասաց, որ շտապում է կարևոր հանդիպման, որը վերաբերում է մեր հարցին: Դրանից հետո փոխվարչապետ Ավինյանի հետ եղավ մնացած զրույցը: Մոտ 3 ժամ տևեց զրույցը: Շատ հարցեր են բարձրացվել»:

Նույն շարքից