Քաղաքականություն 

Խայտառակ փաստեր՝ Նիկոլ Փաշինյանի նշանակած Սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանի մասին

analitik.am

 

400% վարկ տրամադրող վաշխառուից մինչև Սոցապնախարար. խայտառակ փաստեր Նիկոլ Փաշինյանի կողմից Սոցապնախարար նշանակված Մեսրոպ Առաքելյանի մասին: Կարդում ենք Mediaport-ի տելեգրամյան էջում:

«Նախքան նախարար նշանակվելը Մեսրոպ Առաքելյանը զբաղեցրել է Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը՝ հասարակական հիմունքներով:

Պատճառն այն է, որ Մեսրոպ Առաքելյանը հանդիսանում էր թիվ մեկ վաշխառուի համբավ ունեցող «ՄՈԳՈ» վարկային կազմակերպության տնօրենը:

Ինչպես գիտենք՝ «ՄՈԳՈ-ն» 400% տոկոսադրույքով ավտովարկեր է տրամադրում և փաստացի Հայաստանի ամենախայտառակ վաշխառուական կազմակերպությունն է: Մեսրոպ Առաքելյանը վարչապետի օգնական էր հասարակական հիմունքներով, որովհետև մնացել էր «ՄՈԳՈ-ի» տնօրենի պաշտոնում, որպեսզի բարձր՝ 2.500.000 դրամ աշխատավարձ ստանա:

Ի դեպ, «ՄՈԳՈ-ի» իրական սեփականատերը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, ով Մեսրոպ Առաքելյանի ղեկավարն է եղել դեռևս «Արդշինինվեստ» բանկում և հենց իր ենթակային էլ նշանակել է իր վաշխառուական բիզնեսի տնօրենի պաշտոնում»:

Նույն շարքից