Հասարակություն 

Թշնամու ականանետն անդադար աշխատում էր, իսկ Քյոխն առանց զրահաբաճկոն արագ արագ զորքին հրամաններ էր տալիս...

analitik.am

Կանտովկից նայող հրամանատարը՝ Կարոն:

Զինադադարից հետո ուշք ու միտքս Կարոյի հետ է, տեսնես ո՞նց ընդունեց զինադադարը: Կարոյին Արցախում հանդիպեցի երկու անգամ, մեկը կյանքիս ամենադաժան գիշերը հոկտեմբերի 2-3 գիշերը՝ Մաղավուզի անտառներում, երբ Մատաղիս զորքը նահանջում էր, իջել էր հարևան զորամասի զորքին ոգևորելու:

Հանդիպեցինք գրկախառնվեցինք, սիրտ չկար նույնիսկ մոռացել էի, որ օրեր առաջ Արցախի հերոս բարձրագույն կոչմանն էր արժանացել, չշնորհավորեցի: Օրեր անց բարձրացա Եղնիկներ Մատաղիսի երջանկահիշատակ հրամանատար Արմենի հետ, ով զոհվեց հայրենիքի սահմանները անձնվիրաբար պաշտպանելիս: Հրամանատարական դիտակետի մոտ արջի կերպարանքով անխռով կանգնած էր Քյոխը, թշնամու ականանետը անդադար աշխատում էր իսկ նա առանց զրահաբաճկոն արագ արագ զորքին հրամաններ էր տալիս: Խոսեցինք երկար հարցնում էր ի՞նչ կա ձեր երևաններում: Նորից չշնորհավորեցի:

Արցախում չի հանդիպել զինվոր, որ Քյոխի անունը լսելիս աչքերը չփայլի, չասի դե նա ուժեղ Հրամանատար է: Հրամանատա՜ր փառքդ երևաններ է հասել ամբողջ ազգն է քեզանով հպարտանում դու միայն Արցախի հերոս չես, հրամանատա՜ր դու մեր Ազգային հերոսն էս: Դու հաղթել էս: Մեր հասարակությունը քո կարիքը շաաատ ունի Հրամանատա՜ր: Շնորհավո՜ր Հրամանատար: Աստված պահապան քեզ, քո ընտանիքին և քո անպարտ զորքին:

Վահագն Վարագյան

Նույն շարքից