Հասարակություն 

Արցախի Չարեկտար գյուղն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել. վերջնական որոշումը՝ վաղը

analitik.am

Արցախի Չարեկտար գյուղը հանձնելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, վերջնական որոշումը վաղը կկայացվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Կամո Ցականյանը։

«Բոլոր գյուղացիները դուրս են եկել, մի մասը իրերը տարել է, մի մասը դեռ կա, գյուղի վերաբերյալ վերջնական որոշում վաղը կկայացվի»,- ասաց նա։

Չարեկտար գյուղը գտնվում է Շահումյանի շրջանում, սակայն նախկինում Մարտակերտի շրջանի գյուղերից էր։ Գյուղում բնակվում է 48 ընտանիք, ընդհանուր 270 բնակիչներով։

 

Նույն շարքից