Բարի օր Քաղաքականություն 

Այսպիսով, սկսում եմ թուրքի առջև ծնկած դատավորների ցուցակի հրապարակումը. Մելիքյան

 

«ՖԱՐԽՈՅԱՆԻ ՑՈՒՑԱԿ»

Օրեր առաջ խոստացա հրապարակավ ներկայացնել հայրենիքի դավաճան Ն.Փ.-ի հրաժարականը պահանջող մարդկանց դեմ պետպատվերներ կատարող դատավորների անունները։ Հույս ունեի, որ դատավորների թվում Շուշի հանձնողներ, Վազգենի արձան պղծողներ չեն գտնվի։ Ցավոք, այդպիսիններ գտնվեցին։

Այսպիսով, սկսում եմ թուրքի առջև ծնկած դատավորների ցուցակի հրապարակումը։

Թիվ 1: Կարեն ՖԱՐԽՈՅԱՆ, Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր։ Դատավոր Ֆարխոյանը թույլատրել է երեք հանրային գործիչների բնակարանների խուզարկությունը, որոնք օրեր առաջ մասնակցել էին փողոցներ փակելու միջոցով գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականը պահանջելու ակցիային։ Դատավոր Ֆարխոյանի այդ որոշումները ոչ միայն էությամբ ազգադավ են, այլև բացարձակապես հակաիրավական։

Առաջին «հերոսի» անունով ցուցակը թող կոչվի «Ֆարխոյանի ցուցակ»։

Կ.Ֆ.-ին և նրա նմաններին անհրաժեշտ է հայտարարել «պերսոնա նոն գրատա» հայկական իրավաբանության մեջ։ Դա արժանապատվության խորացող ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլ է։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից