Քաղաքականություն 

Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղում և Սիրիայիում առկա իրավիճակը

analitik.am

 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախարարության մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին՝ հաշվի առնելով հակամարտության գոտում ամբողջական հրադադարի հասնելու ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև այլ կարևոր թեմաների շուրջ, ներառյալ իրավիճակը Սիրիայում, Պարսից ծոցի գոտում, Եմենում և Աֆղանստանում:

 

 

Նույն շարքից