Քաղաքականություն 

Պուտինն ասել է, թե որն է Ղարաբաղի վերաբերյալ գլխավոր ձեռքբերումը, որին հասել են

analitik.am

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման համար՝ հավելելով, որ մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի ու Հայաստանի հազարավոր քաղաքացիներ են զոհվել: Ընդ որում, Ռուսաստանը հետևել է ԵԱՀԿ ՄԽ-ի հետ ձեռք բերված որոշիչ պայմանավորվածություններին. «Կարևորը, ինչին հաջողվեց հասնել, արյունահեղության դադարեցումն է, եռակողմ հայտարարությամբ հրադադարի ֆիքսումը»:

Պուտինը հիշեցրել է, որ այս պահին տարածաշրջան են ուղարկվել ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի հարցում, ապահովում են խաղաղ բնակչության անվտանգությունը, ուղեկցում են վերադարձող փախստականներին ու մարդասիրական բեռները:

 

Նույն շարքից