Քաղաքականություն 

Պուտինն ասել է, թե ում հետ է հույսեր կապում Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում

analitik.am

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ միջազգային կազմակերպությունները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանը: Այս մասին նա խոսել է այսօր՝ նոյեմբերի 24-ին, Կրեմլում:

Պուտինի խոսքերով, Ղարաբաղում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, սկսում է աշխատել հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որն օգնելու է տուժած շրջանների բնակիչներին, ենթակառուցվածքների վերականգմանը, նորմալ ու խաղաղ կյանքի համար պայմանների ձևավորմանը:

«Հույս ունենք, որ համապատասխան միջազգային կազմակերպությունները կմասնակցեն ջանքերին: Հիմա մենք ընդունում ենք այն, որ այս ամենը նախադրյալներ են ստեղծում հակամարտության երկարաժամկետ ու լայնաֆորմատ կարգավորման համար՝ արդարության հիմքով, հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերին համապատասխան»,-ասել է նա:

 

 

Նույն շարքից