Հասարակություն Տեսանյութեր 

Խուսափեք գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից

 

Վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում են հայ գերիների ( քաղաքացիական  ու զինվորական անձինք)  մասնակցությամբ տեսանյութեր, որոնց սկզբնաղբյուրը ադրբեջանական օգտատերերն են: Այդ տեսանյութերում խոշտանգման ենթարկված մեր հայրենակիցները հաճախ ներկայացվում են նսեմացուցիչ կերպով, իսկ երբեմն էլ` դրանք ոչ իրական կադրեր են, մոնտաժված ու կեղծ:

Կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից, կամ դա անել ապանձնավորված (բլյուր) եղանակով: Հարկ է հիշել, որ տեղեկատվությունը համացանցում մնում է հավերժ, և հետագայում` գերեվարված անձանց վերադարձից հետո ևս, այն կարող է շարունակել միջամտել մարդու անձնական կյանքին, բացասաբար անդրադառնալ վերջիններիս ու նրանց ընտանիքների կյանքին, արժանապատվությանը:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն / Armenian PDPA

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  •  
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից