Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում այսօր հանդիպում է ունեցել արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:

Նա անդրադարձել է զոհվածների դիերի, գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների ընթացքին:

Նիկոլ Փաշինյանը լսել է ներկաներին և պատասխանել նրանց հարցերին: Անդրադարձ է կատարվել նաև ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը:

Նույն շարքից