Հասարակություն Տեսանյութեր 

Ռուբեն Ռուբինյանի հարևանուհին` պատգամավորի և նրա հոր մասին /Տեսանյութ/

 

Mediaport Տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսահոլովակ, որում Ռուբեն Ռուբինյանի տան բակում հավաքված ցուցարարների հետ զրույցի է բռնվում պատգամավորի հարևանուհին։

«Իր հայրիկը՝ լևոնական, ստանում է 200 հազար դրամ թոշակ, էս պահին, որպես նախկին լևոնական, և 15 տարի էս մարդը էս երկու ավտոտնակները իրանով ա արել, որը ես օրինական գնել եմ», - ասաց հարևանուհին։

«Իմ ավտոտնակների և խորդանոցի զամոկները փոխած՝ սա փախել ա Չինաստան, արդեն մեկ տարի ա և կուտակում ա 200 հազար կենսաթոշակ, ամսական, որ գա, իսկ արցախյան ընտանիքները և հայ ընտանիքները սովում են»,- հավելեց նա:

Անդրադառնալով իր հարևան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին, հարևանուհին նշեց, որ աջակցել է վերջինիս.

«Անկախ իր տխմար հոր հանգամանքին՝ Ռուբենին աջակցում էի, ամեն ինչով, նույնիսկ վերջին օրը, երբ Շուշին հանձնեցին, ես նրան գրեցի, որովհետև հարևաններ ենք ի վերջո, մենք տարիքակից ենք, մեր ընկերական շրջապատնել ա նույնը: Եվ էս անգրագետ տխմարները, որոնք Գլենդել Հիլզում արդեն տուն ունեն, էստեղ մոտակայքում երկու-երեք սենյակ ունեն, էս երկու ավտոտնակները հափշտակել են և իրանց դնում են ինչ-որ մեկի տեղ, էսօր ես լսում եմ իր տխմարագույն հարցազրույցը, որ ինքը ասում ա՝ նախկինները չպիտի գան, որովհետև էդ դեպքում ժողովրդի ձեռքից իշխանությունը կգնա: Ժողովուրդը ե՞րբ իր ձեռքը իշխանություն ուներ, որ հլը գնա էդ իշխանությունը: Ո՞ւր ա էդ իշխանությունը»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից