Հասարակություն 

Այս ժամերին ադրբեջանցիներն առանց մեկ կրակոցի մտնում են Քարվաճառ. մինչև Քաշաթաղի վերջնական հանձնումը մնում է 6 օր. Կարեն Վրթանեսյան

analitik.am

 

Այս ժամերին ադրբեջանցիներն առանց մեկ կրակոցի մտնում են Քարվաճառ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Razm.info մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Մինչև Քաշաթաղի վերջնական հանձնումը մնում է 6 օր։

Հազարավոր կյանքեր՝ 1988-ից ի վեր դրված ազատագրական կռվի զոհասեղանին, հարյուր հազարավոր գաղթականներ, միլիարդներ՝ ծախսված ենթակառուցվածք ստեղծելու և զարգացնելու վրա...

Դեկտեմբերի 1-ին գերագույն գլխավոր չմոն կասի. «Բա որ դեմ էիք հանձնմանը խի՞ չէիք պայքարում։ Ինչո՞ւ ինձ չմերժեցիք։ Ինչո՞ւ փողոց դուրս չեկաք։ Ուրեմն ձեզ այդ դժգույն ու դժբախտ Ղարաբաղը պետք չէր»։

Պատասխանելու բան ունե՞ք»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Նույն շարքից