Կորոնավիրուս Հասարակություն 

Պատվաստանյութերը չեն դադարեցնի կորոնավիրուսի տարածումը․ ԱՀԿ

analitik.am

 

Պատվաստանյութերը լիովին չեն դադարեցնի կորոնավիրուսի տարածումը, բայց դրանք մեծ հույս են տալիս այս վիրուսի դեմ պայքարում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Տեխնոլոգիական և դեղագործական զարգացումները նոր հորիզոններ են բացում մեզ համար: Չնայած պատվաստանյութերը լիովին չեն դադարեցնի կորոնավիրուսի տարածումը և չեն պատասխանի մեր բոլոր հարցերին, այնուամենայնիվ, դրանք մեծ հույս են տալիս այս վիրուսի դեմ պատերազմում»,-ասել է Կլյուգեն:

Նրա խոսքերով, վերջին շաբաթներին պատվաստանյութերի վերաբերյալ լավ լուրեր են ստացվել․ «Այսպիսի պահերին ես հիշում եմ գիտատեխնիկական փորձի և գիտելիքների ահռելի հարստությունը, որը մենք ունենք մեր եվրոպական տարածաշրջանի 53 երկրներում: Այնուամենայնիվ, այս ներուժը չի իրականացվի, եթե մենք բոլոր երկրներում չապահովենք պատվաստանյութերի շուկայի հավասար հասանելիություն, եթե պատվաստանյութերը մատչելի չլինեն»,-ասել է նա:

Նույն շարքից