Գլխավոր Քաղաքականություն 

Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

analitik.am

 

Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բողոքի ալիք է բարձրացել նաև Հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում։

Շուրջ երկու տասնյակից ավելի կազմակերպություններ և կառույցներ, մասնավորապես, տարբեր երկրներում գործող  Հ․Յ․Դաշնակցության մարմինները, օժանդակ և գործընկեր կառույցները հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը։

Նշված կազմակերպությունները ստեղծված իրավիճակի, ստորագրված փաստաթղթով նախատեսված հակազգային և հակապետական դրույթների, ներազգային անհամերաշխության և ընդդիմության նկատմամբ կիրառվող բռնարարքների պատասխանատու են համարում ՀՀ վարչապետին ու նրա թիմին։

Որպես ելք՝ նշված կառույցներն իրենց համերաշխությունն են հայտնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին և գործընկեր 16 կուսակցություններին՝ իրենց բողոքի գործողությունների և առաջադրած ճանապարհային քարտեզի իրագործման հարցերում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջով, մասնավորապես, հանդես են եկել Սփյուռքի հետևյալ կազմակերպություններն ու կառույցները՝

1.Քուվեյթի Ազգային կառույցներ

2.ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե

3.Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն

4.ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն

5.ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն

6.Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն

7.ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե

8.ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ

9.ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն

10.ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ

11.ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե

12.Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ

13.ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե

14.ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե

15.ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

Նույն շարքից