Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Հացադուլ հայտարարած ՍԴ նախկին դատավորը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց նաև ինքնիրավչության մեջ

analitik.am

 

Կառավարության մոտ Գեղամ Մանուկյանի, Կիմ Բալայանի ու Գարիկ Ավետիսյանի հացադուլը շարունակվում է: Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը նաև պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը քրեական պատասխանատվության ենթարկվի սահմանադրական կարգը տապալելու համար:

Բալայանն առավոտյան հայտնեց, որ բժիշկներ են այցելել, չափել են ճնշումը, մի փոքր բարձր է եղել, դեղորայք են տվել. «Պատշաճ վերաբերմունք կա»:

Բալայանը նաև ևս մեկ անգամ ասաց՝ կասկած չկա, որ Հայաստանում սահմանադրական կարգը խախտվել է. «Գոյություն ունի Սահմանադրության 116-րդ հոդված, ոը նախատեսում է, թե ինչ է միջազգային պայմանագիրն ու ինչ տարրեր պետք է պարունակի:

Այդ հայտարարության մեջ, հրադադարից բացի, բոլոր կետերը միայն պայմանագրով պետք է լուծվեին: Կառավարությունն այն պետք է տաներ ՍԴ, ՍԴ-ն պետք է դրական եզրակացություն տար, ինչից հետո խորհրդարանը կվավերացներ այն:

Ավելին, այստեղ ՀՀ վարչապետի կողմից ինքնիրավչություն կա: Եթե հիշում եք, ինքը հայտարարում էր, որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրվել, հետևապես չի կարող բանակցություն վարել Արցախի փոխարեն: Արցախի փոխարեն ինչպե՞ս հանձնեց Արցախի տարածքները:

Նա խախտեց նաև Արցախի սահմանադրությունը: Որևիցե մեկը նրան չէ լիազորել ստորագրել նման փաստաթուղթ: ՀՀ գլխավոր դատախազն ամենամեծ մեղքն ունի այստեղ, որ մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցել»:

Նույն շարքից