Հասարակություն Տեսանյութեր 

Պահանջում են դատարկել Մարտակերտի շրջանի Շահումյան գյուղը․ Կիմ Բալայանն ահազանգում է

analitik.am

 

Հիմա Հայաստանում ու Արցախում բառիս բուն իմաստով անիշխանություն է: Այս մասին հայտարարեց կառավարության մոտ հացադուլ անող ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը:

«Երեկ առավոտյան, երբ ես արդեն հացադուլի էի նստած, այցելողներից մեկը, ում ես վաղուց եմ ճանաչում, հայտնեց, որ Մարտակերտի շրջանի Շահումյանի գյուղը, որը գտնվում է Սարսանգի ճրամբարի հարևանությամբ, մտել են ռուս խաղաղապահներն ու ադրբեջանական զորքի միավոր ու պարտադրում են Շահումյան գյուղը տեղահանել, քանի որ մինչև 88 թիվն այնտեղ ադրբեջանցիներ են ապրել:

Այնինչ այդ գյուղում ապրում էին բացառապես Շահումյանից տեղահանված փախստականները: Նրանք Աղդամի շրջանի մեջ էին մտնում, բայց սա Մարտակերտի շրջանի մեջ է:

Որևէ նշում չկար, որ դրանք պետք է ազատեին, բայց քանի որ հայկական կողմից որևիցե ներկայացուցիչ չկա, չկա մեկը, ով ցույց կտա քարտեզն ու հայտարարությունը… Մենք անիշխանության այսպիսի վնասակար հետևանքներն ենք քաղում»:

Նույն շարքից