Հասարակություն Տեսանյութեր 

Կիմ Բալայանն ասաց, թե ինչու է հենց Նիկոլ Փաշինյանի համար լավ քննչական մեկուսարանում գտնվելը

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չպետք է շարունակի բանակցող մնա, այլ նաև քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի. «Կարծում եմ, որ դա այնքան էլ վատ չէ իր անձնական շահի տեսակետից: Անձամբ ես գտնում եմ, որ իր համար ավելի անվտանգ կլինի քննչական մեկուսարանում, քան՝ այլ տեղ, որովհետև իր արածներն ուղղակի անհասկանալի են»: Այս մասին հայտարարել է կառավարության մոտ հացադուլ հայտարարած ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը։

Արդյո՞ք հասարակության մոտ ընկալումը կա, թե ինչ է տեղի ունենում: Բալայանը ցավոք չի տեսնում. «Իմ հացադուլի նստելու պատճառներից մեկն էլ հենց դա է, որ չեմ տեսել:

Փորձում եմ այնպես անել, որ հասարակությունը ճիշտ ընկալի, թե ինչ է կատարվում: Եթե Նիկոլ Փաշինյանը կամովի հրաժարական չի տալիս, համապատասխան մարմինները պետք է եզրակացություն անեն:

Անկախ ամեն ինչից նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր, սակայն հիմա եթե սկսվի, նրան նախնական կալանքի կվերցնեն, ինչի արդյունքում կզրկվի լիազորությունները կատարելու իրավունքից»:

Մասնավորապես Մեղրիի տարածքով Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալու հարցը, Բալայանն ասաց, որ հայտարարությունում կետեր կան, որոնք պետք է հանրաքվեով լուծվի:

Նույն շարքից