Հասարակություն Տեսանյութեր 

Արցունքն աչքերին ասում էր, որ քանդում է իր ձեռքով կառուցած դպրոցը․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակից մեծահարուստի զանգի մասին

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գեղամ Մանուկյանի հացադուլը շարունակվում է:

Այսօր առավոտյան նա ասաց, որ իրեն է զանգահարել իր ընկերներից մեկը, ով մեծահարուստ է, Նիկոլ Փաշինյանի կողմնակից. «Ազնիվ անձնավորություն է, բիզնես ունի, տարիներ շարունակ ազատագրված տարածքներում դպրոց ու մանկապարտեզ էր կառուցում: Նա նվիրյալ հայորդի է, արտասահմանից հայրենիք տեղափոխված:

Նա արցունքն աչքերին ասում էր, որ ինքն իր ձեռքով Քարվաճառում կառուցած դպրոցը քանդեց: Ով սա արեց, գետինը պետք է մտնի: Քաղաքային առումով հրաժարականի հարց է, իսկ մարդկային առումով՝ գետինը մտնելու»:

Նույն շարքից