Հասարակություն 

Այսօր խաղաղապահների օրն է․․․

 

Այսօր խաղաղապահների օրն է:

Այսօր արցախցիները այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը մեր երկիր:

Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին այսօր շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետը:

Դավիթ Սարգսյանը այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար և հույս հայտնել, որ նրանց աջակցությամբ Արցախում կտիրի կայուն խաղաղություն:

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից