Հասարակություն 

Իմքայլական նախկին պատգամավորն այցելել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլի նստածներին

analitik.am

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն այցելել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անող Գեղամ Մանուկյանին, Կիմ Բալայանին ու Գարիկ Ավետիսյանին:

Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ հացադուլի նստածներին այցելել է որպես ընկեր, որպես մտահոգ մարդ, ով կարծում է, որ քաղաքական պայքարի այս միջոցը սխալ է, ի հաշիվ առողջության է. «Հատկապես այս օրերին սխալ է: Բոլորս սարսափելի օրեր ենք ապրում, ու կարծում եմ, որ քաղաքական պայքարի այլ միջոց պետք է ընտրել»:

Հացադուլի պահանջների մասով Աբրահամյանը որևէ բան չի ասել՝ նշելով, որ հարցազրույց տալու մտադրություն չուներ, ուղղակի ընկերներին է այցելել:

 

Նույն շարքից