Քաղաքականություն 

Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումներով

analitik.am

Նիկոլ Փաշինյանը երկու նոր նշանակում է արել: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք

ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի
27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 2.1-ին կետն ու Լիանա Սիմոնյանի դիմումը՝

1. Լիանա Սամվելի Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ28-23.2-Ղ2-2)։

2. Լիանա Սամվելի Սիմոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք

ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Հայկ Ենգիբարյանի

դիմումը՝

1. Հայկ Կոլյայի Ենգիբարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ28-23.2-Ղ3-3)։

2. Հայկ Կոլյայի Ենգիբարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

 

Նույն շարքից