Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլն այսօր նոր թեզ է գցել, որը ես կանվանեմ սրիկայություն. Արթուր Վանեցյան

 

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է մանիպուլացնել հասարակական կարծիքը, իսկ այսօր նոր թեզ է գցել, որը ես կանվանեմ սրիկայություն: Նա ասում է, որ հանրությունը չի ողջունել իր հրաժարականի վերաբերյալ ընդդիմության պահանջը, դրա համար ինքը չի ուզում հրաժարական տալ: Այս մասին հայտարարեց Արթուր Վանեցյանը, ով այցելել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անողներին:

«Սա հերթական սևի ու սպիտակի բաժանումն է: Էլի հանրությունը կիսում է: Ինքը կարողանում է խաբել մարդկանց»,-ասաց նա:

Վանեցյանի խոսքերով, եթե հիմա որևէ իրավապահ մարմին փորձի ինչ-որ բան անել՝ օրենքի սահմաններում, Փաշինյանը դուրս է գալու ու գոռա՝ «Էս նախկինները, ռևանշիստները». «Նա կրկին մանիպուլացնելու է հասարակական կարծիքը, մարդիկ նորից փորձելու են ասել, որ Նիկոլին փրկում են նախկիններից: Էլի այդ սուտ թեզը:

Նիկոլը մարդկանց մոտ խղճի զգացում է արթնացնում, ինքը միշտ մեղկ է: Երբ ասում  է, որ պատրաստվում էին իրեն սպանել, շատ լավ գիտեր, որ որևէ մեկը նման բան չէր նախապատրաստում:

Տարան մի օր նստեցրեցին, բաց թողեցին ու արդեն 7-8 օր է որևէ բան չեն արել: Նա ուզում էր խղճահարություն արթնացնել: Նա չի հասկացել, որ պետք է ընդդիմադիրի դերից դուրս գա ու դառնա պետականամետ գործիչ: Միշտ խաբում է, նա մի մարդ է, ով մեր երկիրը կործանել է»:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից