Քաղաքականություն 

Այ լակոտ, դու դիրքերի տեղը գիտե՞ս, կյանքում ֆորմա հագե՞լ ես. Արթուր Վանեցյան

 

Այսօր լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը, խոսելով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու ու չինական հագուսոտվ ուժայինների մասին, ասաց, որ ապացույցներ, հայտարարություններ եղան, որ նրանք ոստիկանության հետ որևէ կապ չունեն, կրիմինալի օլիգարխների թիկնազորներն են:

Հարցին՝ փաստեր կներկաայացվե՞ն, Վանեցյանն ասաց, որ ակցիաները ցրելու կանոնակարգված ձև գոյություն ունի. «Այս մարդիկ գործել են ոչ պրոֆեսիոնալ: Բացի դրանից, եթե ուշադիր լինեք, շատերի դիմակի տակից մորուք է երևում:

Գտեք խնդրում եմ մի ոստիկան, ով մորուք ունի, չկա նման բան: Տեսանյութեր կան, թե ինչպես են կառավարական ամառանոցներ գնում հրոսակախմբեր:

Պետական պահպանության ծառայության մասին օրենքով կառավարական առանձնատները հանդիսանում են պետական պահպանության օբյեկտներ: Այդ տարածք մուտք ու ելք չի կարելի: Մենք տեսնում ենք, թե ինչպես են 100-ներով գնում գալիս:

Դա էլ ջահնդամը: Կառավարական դաչայի մոտ նստում են սիրուն մորուքը մշակած, թափ թազա համազգեստով ու հայտարարում են, թե դիրքերից իջել են, տուն չեն գնացել, եկել են Նիկոլին պաշտպանեն:

Այ լակոտ, դու դիրքերի տեղը գիտե՞ս, կյանքում ֆորմա հագե՞լ ես: Դիրքերում իրական կռիվ տվածները չեն ասում, որ դիրքերից են իջել, սրանք եկել են Նիկոլին են պաշտպանում, որ չուտեն»:

Վանեցյանը, խոսելով սպայի պատվի մասին, հայտարարեց, որ պատվից թանկ միայն հայրենիքն է. «Կյանքը պատվի ու հայրենիքի հետ համեմատության հետ զրո արժեք ունի:

Ես դիմում եմ իմ ընկերներին՝ ոստիկաններին, զինվորականներին, ԱԱԾ աշխատակիցներին, դատախազությանը, առհասարակ ուսադիր կրող մարդկանց, տղերք ջան, ես ձեզանից մեկն եմ եղել ու ձեզնից մեկն եմ: Դուք տեսնում եք, որ ես որևէ հակապետական քայլ չեմ անում, խնդրում եմ սթափվեք: Հասկանում եմ, որ ընտանիք պահելու խնդիր ունեք:

Խնդրում եմ, տղերք, այս ամեն ինչը պրծնելու է, հետո գալու եք ու ասելու եք, որ չէիք հասկանում: Մեր՝ սպաների առաքելությունը հայրենիքի վտանգի մեջ եղած ժամանակ գործուն քայլեր անելն է: Դուրս եկեք ու ասեք, որ այս մարդը ծախել է մեր երկիրը, քանդում է մեր երկիրը: Թուրք-ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի սահմանին են: Մենք ունենք 400 կմ-ից ավել չպաշտպանված սահման այս ամեն ինչի արդյունքում, ո՞վ է պաշտպանելու: Ժողովուրդ, սա մեր ապագայի, հայրենիքի պայքարն է»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից