Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը Շուշին հարբած վիճակո՞ւմ է հանձնել Ադրբեջանին, ինադ է ընկե՞լ

analitik.am

 

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հրանտ Բագրատյանը խոսեց այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ չի համաձայնվել կանգնեցնել մարտական գործողությունները, երբ իրեն բոլորն ասել են, որ դա է ճիշտը:

Բագրատանի խոսքերով, Փաշինյանը մտածել է՝ եթե այդպես հանձնի, մարդիկ կմտածեն, որ դավաճան է, դրա համար ասել է՝ թող գան այդպես վերցնեն. «Նրա համար մեկ էր, որ կկոտորվեն: Բացի դրանից, վերցրեցին այնքան, որքան նա չէր սպասում: Վերջում մենք խնդրել ենք Ռուսաստանին, որովհետև Ստեփանակերտում մնացած մեր 25 հազարանոց կորպուսը կոտորվելու էր»:

Բագրատյանի խոսքերով, հարավային ճակատից զարգացումները շատ անսպասելի են եղել. «Ոնց որ իրանք լինեին Ալիևի ընկերն էլի, ուրիշներին են մեղադրում հիմա: Հլը էս տականքների նայեք»:

Ռուսների մասով Բագրատյանն ասաց, որ պատերազմի 10-15-րդ օրը մի բանաձև է եղել՝ «կեսը մեզ, կեսն Ադրբեջանին». «Այդ կեսն էլ ռուսական խաղաղապահն էր մտնելու, որովհետև Ռուսաստանն այնտեղ ռազմական բազա է ուզում:

Այսօրվա 3 հազար քռ/կմ-ն քիչ է դրա համար: Այսօր ռուսները հեգնում են մեզ, թե ինչու այսպես պարտվեցինք: Ասում են, որ վերջում հարբած է եղել, ջղայնացել է ու ասել՝ դե Շուշին էլ ձեզ։ Ինադ է արել: Իսկ Ստեփանակերտը չէր խնայի, բայց Պուտինը երևի ասել է՝ հո դու աննորմալ չես»:

 

Նույն շարքից