Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը 9400 քռ/կմ տարածք՝ Հայաստան աշխարհի 25 տոկոսը, նվիրել է թշնամուն

analitik.am

 

Այսօր տեղ կա, որտեղ հայտնի չէ, թե որն է շփման գիծը, մի տեղ մեր զինվորն է, 20 կմ հեռու ադրբեջանցին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը նշեց, որ եռակողմ փաստաթուղթը թափթված փաստաթուղթ է. «Սկզբից մենք մտածում էինք, որ մեզ կմնա 3600 քռ/կմ: Այս պահի դրությամբ, մեր տնօրինության տակ է 3187 քռ/կմ, ու թշնամին շարունակում է խլել:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը 9400 քռ/կմ տարածք՝ Հայաստան աշխարհի 25 տոկոսը, նվիրել է թշնամուն: Դա շատ մեծ կորուստ է մեզ համար: Մեր ցորենի 25 տոկոսը չկա: Արցախն էր մեզ ցորեն տալիս, իսկ հիմա մենք ցորեն պետք է գտնենք ու ուղարկենք նրանց»:

Նույն շարքից