Տեսանյութեր Քաղաքականություն 

Հնարավոր է հետ բերել Շուշին ու Հադրութը. Հրանտ Բագրատյանը խոսեց նաև Քարվաճառի մասին

analitik.am

 

Հիմա հնարավոր է անել հնարավորը՝ պահել Շուշին: Ադրբեջանցիները թող վերադառնան, բայց մենք էլ վերադառնանք: Թող այն դարձնեն գոնե Երուսաղեմի նման քաղաք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

«Հնարավոր է հետ ստանալ Հադրութը: Ես կուզենայի նաև Ադրբեջանի հետ քննարկվեր Լաչինի միջանցքը Քարվաճառի միջանցքով փոխարինելու հարցը: Գոնե այս  բաները հնարավոր է խաղաղությամբ անել:

Մնացածն ասեմ, որ թուրքերը չեն թողնելու այնտեղ հանգիստ լինի, ռուսներն էլ չեն զիջելու: Մենք հիմա պետք է բանակը վերականգնենք, դա անելով ժամանակակից ձևով:

Դա տեղի կունենա, եթե առաջիկա 1 ամսվա ընթացքում Հայաստանի ամբողջ ղեկավարությունը փոխվի՝ հեռանան ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Արմեն Սարգսյանը»:

Նույն շարքից