Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ռուսները պատրաստվում են այստեղ լուրջ բանակ ստեղծել, 8 միլիարդի մասին է խոսքը. Հրանտ Բագրատյանն ասաց, թե ում են ռուսներն այստեղ ուզում տեսնել

analitik.am

 

Ռուսները մինչև պայմանավորվածությունների կատարումը կլռեն, հետո Փաշինյանին կասեն՝ դուրս գնա, քանի որ նա բացարձակ հեղինակություն չունի որևէ բան անելու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը նշեց, որ ռուսները պատրաստվում են այստեղ լուրջ բանակ ստեղծել, մոտավորապես ծրագրված է 8 միլիարդ դոլարի նյութատեխնիկական միջոցներ տալ մեզ. «Մենք արդեն 3 միլիարդ դոլարի զենք կորցրել ենք: Իրենց պետք է այստեղ մեկը, ով ամեն ինչ կղեկավարի, գործընկեր է պետք»:

Բագրատյանը խոսեց նաև բյուջեի մասին՝ հայտարարելով, որ այն չկա. «Հիմա ի՞նչ, մենք պետք է գնանք ռուսներին ասենք բյուջե չկա, մեզ փող տվե՞ք:

Ռուսները չեն պատրաստվում էս տեսակ մարդուն պահել, իրենք ուզում են լինի իշխանություն, որը Հայաստանն ինքնաբավ կպահի: 8 միլիարդ դոլար են դնելու, բերեն 8 միլիարդ դնեն քաղաքացիական սեկտորի վրա, որ մենք հաց ունենա՞նք: Սա իմ հաշվարկն է»:

«Դուք տեսնո՞ւմ եք կրեմլյան կայքերը, այլանդակում են մինչև վերջ: Նույնիսկ մի պահ փորձում ես պաշտպանել, մեր վարչապետն է: Երեկ մի կայք գրել էր, որ Լավրովը Փաշինյանին թաշկինակներ է տվել, որ լաց լինելուց թաշկինակի պակաս չունենա:

Սա ինձ համար վիրավորական է, ի դեպ, ես պատրաստվում եմ սրան պատասխանել: Այսինքն, սա մի ստահակի մեկն է, բայց ես թույլ չեմ տա, որ դրսից իրեն փալաս անվանեն»:

Նույն շարքից