Հասարակություն 

Մանե Գևորգյանն ասաց, թե ինչու էր մոտեցել հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին

analitik.am

 

Այսօր Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը մոտեցել է իր ղեկավարի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին, Կիմ Բալայանին ու Գարիկ Ավետիսյանին:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ մոտեցել է տեսնի ոնց են. «Երեկ էլ եկա, սակայն Գեղամը հարցազրույցի էր գնացել»:

Գևորգյանն ասաց, որ վարչապետի հետ էլ է խոսել, նա հարցրել է, թե ոնց են: Թե ինչու նա չի մոտեցել, Գևորգյան ասաց՝ դե հիմա ինքն է մոտեցել, վարչապետն աշխատում է:

Մանուկյանն իր հերթին ասաց, որ ակնկալիք չունի վարչապետի մոտենալուց, քանի որ զրույցի բան չի փոխվելու. «Գոնե տեսնում եմ, որ մեր անհետ կորած զինվորների հարազատներին է ընդունում»:

 

Նույն շարքից