Հասարակություն 

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը ևս հացադուլ է հայտարարել. Tert.am

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ կալանավորված Վահագն Վերմիշյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը:

Պաշտպանը այլ մանրամասներ չհայտնեց, սակայն լրատվամիջոցները գրում են, որ Վերմիշյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Վահագն Վերմիշյանը այս տարվա փետրվարին նախ ձերբակալվել, հետո կալանավորվել էր՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով

ԱԱԾ-ի տարածած հայտարարության համաձայն՝ ստացվել էին փաստական տվյալներ այն մասին, որ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից