Գլխավոր Հասարակություն 

Վարչապետի կողմից ցանկացած գնով իշխանությունը պահելու խնդիր է դրված. Ավետիք Իշխանյան

analitik.am

 

Վարչապետի կողմից ցանկացած գնով իշխանությունը պահելու խնդիր է դրված: Ես ցավով եմ ասում, որ նրա անօրինական հրամաններին ենթարկվում են իրավապահ կառույցներից: Պատճառներից մեկն այն է, որ այդ կառույցները գտնվում են նրա ենթակայության տակ: Իսկ այդ կառույցների ղեկավարներին, ում ինքը չի վստահում, ձեռնոցի նման փոխում է մինչև իր համար վստահելի կլինեն ու իր հրամանները կկատարեն: Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Եթե մենք նայենք նախկին ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենների խոսքերին, ապա նրանք բացահայտ ասում են, թե ինչ անօրինական հրամաններ են տրվել ու այդ ամեն ինչը շարունակվում է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու այդ հայտարարությունները հետևանքներ չունեցան, Իշխանյանը պատասխանեց` որովհետև մենք իրավական պետության մեջ չենք ապրում. «Եթե իրավապահ մարմինները լինեին անկախ, քրեական գործ կհարուցվեր:

Ես ուզում եմ հիշեցնել, որ օրինակ Իսրայելում վարչապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ մեզ մոտ չկա, քանի որ այդ կառույցներն ինքնուրույն չեն:

Վարչապետը մեկ ստորագրութամբ հեռացնում է ղեկավարներին, իսկ նախագահը դակիչ է ու ստորագրում է բոլոր հրամանները»:

 

 

Նույն շարքից