Հասարակություն 

Արժանի կամ անարժան, հարազատ, ծանոթ, ընկեր՝ ես ոչ մեկիդ չեմ ներելու, իմ տան դռները փակ են ձեր համար. Գևորգ Գրիգորյան

analitik.am

Այ էսքանով հավաքվել էիք, որ էս դարպասները դնեիք։

Ձեզ ասում էին, զգուշացնում էին, խնդրում էին, բայց դուք նախընտրեցիք խուլ ու կույր լինել։ Թե բա մենք չենք թողնի հող տա, բա ու՞ր էիք, հիմա ու՞ր եք, բա ի՞նչի թողեցիք։

Ձեր պարապ ու դատարկ գլուխների օգնությամբ զոհվեց մի ամբողջ սերունդ, ու սպանվեց մնացած բոլոր ականատես սերունդների հավատը ու հպարտությունը։

Դուք, իմ դեռ չծնված ձագերին, զրկեցիք իրանց Հայրենիքից, դրախտի իրանց կտորից, դուք իմ Արշակ պապու ծննդավայրը, Շուշին, նվիրեցիք թշնամուն։

Աստծուց ներողություն խնդրեք, ինքը ամենագութ ու ամենազորա։

Արժանի կամ անարժան, հարազատ, ծանոթ, ընկեր՝ ես ոչ մեկիդ չեմ ներելու, իմ տան դռները փակ են ձեր համար, ու ես այս դարպասի նման՝ անանուն ու սառը տապանաքար եմ դնում ձեր մասին իմ հուշերի վրա։

Ու՞ր էիր Աստված...

Գևորգ Գրիգորյան

Նույն շարքից