Բարի օր Քաղաքականություն 

Երեկ միջադեպ է տեղի ունեցել, որը մեծացրել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը՝ ըստ Փոլ Ուիթերսի

analitik.am

Այն բանից հետո, երբ ռուսական նավը Պետրոս Մեծի ծոցից վռնդեց ամերիկյան «Ջոն Մաքքեյն» ռազմանավը, որը Մոսկվայի կարծիքով խախտել է Ռուսաստանի սահմանը, մեծացել է երրրորդ համաշխարհային պատերազմի վտանգը: Այս մասին հայտարարել է բրիտանական Daily Express-ի լրագրող Փոլ Ուիթերսը:

Նա նշել է, որ «Ջոն Մաքքեյնի» հետ կապված միջադեպը մեկ շաբաթվա մեջ երկրորդն է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ռազմանավերի մասնակցությամբ: Մինչ այդ ռուսական կողմը հայտարարել էր, որ հետևում է Սև ծովում ամերիկյան  «Դոնալդ Կուկին»:

Նշենք, որ ամերիկյան ռազմանավի մասնակցությամբ միջադեպի մասին հայտնի դարձավ երեկ՝ նոյեմբերի 24-ին:

 

Նույն շարքից