Հասարակություն 

Գերմանիան 2 մլն եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքների համար

 

Գերմանիայի կառավարությունը 2 մլն եվրո է ուղղել Կամիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության՝ մարդու իրավունքների հարցով լիազոր Բերբել Քոֆլերի հայտարարության մեջ:

«Ողջունում եմ այն փաստը, որ 6 շաբաթ տևած դաժան մարտերից հետո նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի մասին: Երախտապարտ եմ ԿԽՄԿ-ի ներգրավվածության և աշխատանքի համար, որին Գերմանիայի կառավարությունը 2 մլն եվրո է հատկացրել: Օգնություն տրամադրելու համար ծայրահեղ կարևոր է, որ ԿԽՄԿ-ն և մարդասիրական այլ կազմակերպություններ անարգել հասանելիություն ունենան մարդկանց մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից