Հասարակություն 

Արծրո՛ւն, այս կենացն էլ է՞ին շտաբից ուղարկել, որ կարդաս

analitik.am

 

Նարեկ Մալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«03.11.2020թ.

Տասնյակ հազարավոր հայեր ամեն օր ժամը 22:00-ին մեխվում էին էկրանների առաջ, որպեսզի մի փոքր հավաստի տեղեկատվություն ստանային առաջնագծում իրավիճակի, մարտական գործողությունների տեղանքի, բնագծերի, զոհերի, գերիների, անհետ կորածների մասին: Այդ ամենի փոխարեն հանրությանը մատուցվում էր ստախոսությամբ համեմված ահա այսպիսի ցնդաբանական կենացներ: Այս կարևոր հարթակն օգտագործվում էր սեփական անարժան անձի ինքնագովազդի նպատակով:

Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ ինքը կարդացել միայն այն ինչ իրեն տվել են շտաբից: Արծրուն այս կենացն էլ էին շտաբից ուղարկե՞լ, որ կարդաս:

Մինչև հիմա զոհերի և անհայտ կորած զինվորների ծնողները իրենց զավակների մասին ինֆորմացիայի պատառիկներ են խնդրում»:

Նույն շարքից