Հասարակություն 

Ադրբեջանցի զինվորները Նիկոլի պատվին տորթ են կտրում․ Չբացառենք, որ ադրբեջանցիները մեր գերագույն վիժվածքի արձանը տեղադրեն Բաքվի մեջտեղում․ Միհրան Հակոբյան

analitik.am

 

Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Ադրբեջանցի զինվորները Նիկոլի պատվին տորթ են կտրում: Չբացառենք, որ ադրբեջանցիները մեր գերագույն վիժվածքի արձանը տեղադրեն Բաքվի մեջտեղում: Չէ որ մեր ստահակից Ադրբեջանը ստացավ ավելին, քան կարող էր երբևէ երազել: Ի դեպ, եթե ըստ Նիկոլի՝ Հայաստանի ժողովուրդն իր հրաժարականը չի պահանջում, ապա ստացվում է, որ Հայաստանի ժողովուրդն Ադրբեջանի ժողովրդի նման գոհ ու շնորհակալ է իրենից Արցախը հանձնելու համար, 5000 զոհի արյան համար, հայրենազրկման համար, հայ մարդուն պատվազրկելու համար:

Այսինքն՝ ըստ Նիկոլի տրամաբանության՝ հենց հիմա հայերին ու ադրբեջանցիներին միավորող մի բան կա, և այդ մի բանը շնորհակալ լինելն է Արցախը հանձնողին: Ուստի ճիշտ կլինի, որ մեր գերագույն վիժվածքը մի արձան էլ Երևանում ունենա՝ հրապարակում՝ Լենինի արձանի տեղում: Իսկ ինչու՞ ոչ. եթե ըստ Նիկոլի՝ հայ ժողովուրդը գոհ ու շնորհակալ է իրենից այս ողբերգության և ամոթի համար, ապա այդ շնորհակալությունն ինչ-որ կերպ պետք է չէ՞ դրսևորվի»:

Նշենք, որ ադրբեջանցիները տեսանյութ են հրակարակել, որում ադրբեջանցի զինվորները Նիկոլ Փաշինյանի պատվին տորթ են պատրաստել և կատարում են նրա գովքը։

Տեսանյութը՝ այստեղ

Նույն շարքից