Հասարակություն 

Հայտնի են Դիեգո Մարադոնայի վերջին խոսքերը

analitik.am

 

Արգենտինական TN հեռուստաալիքը պատմել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի կյանքի վերջին օրվա մասին: Известия-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնի է դարձել, որ Մարադոնայի վերջին խոսքերը եղել են հետևյալը՝ «Ես ինձ վատ եմ զգում»:

Նշվում է, որ Մարադոնան մահացել է Բուենոս Այրես նահանգի Տիգրե քաղաքում, որտեղ նա գտնվում էր հետվիրահատական շրջանում: Իր հետ եղել են իր զարմիկը՝ Ջոննի Էսպոզիտոն, հոգեբան, հոգեբույժ և բուժքույր:

Առավոտյան՝ նախաճաշի ժամանակ, նախկին ֆուտբոլիստն իրեն վատ է զգացել, գնացել է ննջասենյակ պառկելու համար: Բժիշկները շտապօգնություն են կանչել, որը հասել է ընդամենը րոպեներ անց:

Երբ բժիշկները մտել են Մարադոնայի ննջասենյակ, սրտի կանգի պատճառով վերջինիս շնչառությունն արդեն դժվարացած է եղել: Նրան փրկելու բժիշկների փորձերը հաջողություն չեն ունեցել:

Դիեգո Մարադոնան օրեր առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից: Նա ծնվել է 1960թ: 1986թ. Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

 

Նույն շարքից