Քաղաքականություն 

Մարդիկ սպասում են առաջին իսկ հնարավորությանը արտագաղթելու Հայաստանից. Վարդան Ոսկանյան

analitik.am

 

Հանդիպել եմ ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Հադրութի շրջանի Տումի գյուղից փախստական ընտանիքի, որոնց հարցերով որևէ պետական կառույց առայժմ չի զբաղվել։

Մարդիկ գտնվում են գրեթե լիակատար հուսալքության վիճակում և սպասում են առաջին իսկ հնարավորությանը արտագաղթելու Հայաստանից։

Ցավոք, երբեք Տումի գյուղում չեմ եղել, ուստի տումեցիներն ինձ փոխանցեցին գյուղի խորհրդանիշներից մեկը համարվող Ալևորի (բրբռ․՝ Հյուլովերի) կամրջի լուսանկարը։

Ակամայից մտքով զուգահեռ տարա Դերսիմում մեր նշանավոր սրբատեղի Ալևորի (բրբռ․՝ Հալվորի) վանքի հետ, որն այժմ ավերված է և ամբողջովին լքված։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից