Քաղաքականություն 

Ալիևը պատերազմով ստացավ Փաշինյանի խոստացածը՝ Շուշին ու Հադրութն էլ պարտքի վրա հաշվարկված տոկոսն էին. Երիցյան

analitik.am

 

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիշեցնեմ պատերազմից առաջ ծագած Ալիև-Փաշինյան սկանդալային հեռակա բանավեճը։

Ըստ էության ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՅԴ ԿԻՍԱՏ ՄՆԱՑԱԾ ԲԱՆԱՎԵՃԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ՝ ՄԵԾ ՀԱՐՑԵՐ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՎ։

Իմ ենթադրությունն այն է, որ Դուշամբեում Փաշինյանը ՀՍՏԱԿ ԶԻՋՈՒՄԵՐԻ ԽՈՍՏՄԱՆ ԴԻՄԱՑ ԱԼԻԵՎԻՑ ԺԱՄԱՆԱԿ Է ԽՆԴՐԵԼ երկրի ներսում իր իշխանությունն ամրապնդելու համար։

Ահա ժամանակը եկել էր, Ալիևը նրան սկսեց հիշեցնել տված խոստումների մասին, Փաշինյանը էլ սկսեց իր պես կռուտիտ անել, որի արդյունքում Ալիևը պատերազմով ստացավ Փաշինյանի խոստացածը՝ Շուշին ու Հադրութն էլ պարտքի վրա հաշվարկված տոկոսն էին։

Փաշինյան- «Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել ձեռագրով մի թղթի վրա և մենք այդ կետերը քննարկել ենք և արձանագրել ենք, որ մենք եկանք համաձայնության»։

Նույն շարքից